Քաղաքականություն

Զատուլինն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը փակուղի տանելու փորձերը

1 րոպեի ընթերցում

Զատուլինն անընդունելի է համարում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը փակուղի տանելու փորձերը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Պետական Դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն անընդունելի է համարում ռազմական հռետորաբանության, ուժի սպառնալիքի միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը փակուղի տանելու փորձերը: Հայաստանի խորհրդարանում լրագրողների հետ հանդիպմանը Զատուլինը շեշտեց, որ իրենք վստահ են, որ ԼՂ հակամարտությունը, ինչպես այլ հակամարտությունները, չի կարող ռազմական լուծում ունենալ:

«Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի այս բարդ հակամարտության ռազմական լուծումը բացառվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով,եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

Հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տեսնում է բացառապես բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Ի հակադրություն հայկական կողմի՝ Ադրբեջանի ղեկավարությունը գործի է դնում ռազմական հռետորաբանությունը և հանդես գալիս ԼՂ հակամարտությունը ուժի կիրառմամբ լուծելու դիրքերից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում