Շիրակում ուժեղ քամուց տուժել է 16 համայնք

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միայն մեկ օրվա ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է 30 արտակարգ դեպքի ահազանգ: Մարտի 24-ի ժամը 14:54-ից սկսված ուժեղ քամու հետևանքով տուժել են Շիրակի մարզի 16 համայնք՝ 26 բնակավայր: Հիմնականում վնասներ են կրել բնակֆոնդի ու դպրոցների տանիքները, հոսանքազրկվել են բնակավայրեր, տապալվել ծառեր, գրանցվել է քամու հետևանքով հրդեհի առաջացման դեպք:

Ուժեղ քամու պատճառած վնասները ճշտելու նպատակով մարտի 25-ին Շիրակի մարզպետի գլխավորությամբ տեղի ունեցավ արտակարգ խորհրդակցություն, որին ներկա էին մարզպետարանի պատասխանատուներ, ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարար վարչության, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի ներկայացուցիչներ: «Դեռ երեկվանից Շիրակի մարզպետարանում սահմանվել էր հերթապահություն, մարզպետարանի պատասխանատուները աշխատել են արտակարգ ռեժիմով մինչև ժամը 22։30-ը և կապի մեջ են եղել բոլոր պատասխանատու ծառայությունների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամաբ՝ նշեց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:

Շիրակի մարզային փրկարար վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանը նախնական տվյալներ ներկայացնելիս նշել է, որ ահազանգեր ստացվել են ժամը 14։50-ի սահմաններից, եղել է շուրջ 30 արտակարգ դեպք, բոլոր ահազանգերին վարչությունն արձագանքել է օպերատիվորեն, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Ահազանգերը հիմնականում վերաբերել են բնակելի տների ու բազմաբնակարան շենքերի, դպրոցների տանիքների մասնակի կամ ամբողջական վնասվելուն, ծառերի, էլեկտրասյուների շրջվելուն, եղել են նաև հրդեհների դեպքեր:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Գագիկ Ֆարզադյանի տեղեկացմամբ՝ էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ արդեն չկան մարզում, առկա են միայն վթարային անջատումներ, իսկ վթարավերականգնման աշխատանքները մեկնարկել են. ժամը 12։30-ի դրությամբ՝ 45 բնակավայրերերից 20-ում էլեկտրամատակարարումը վերականգնվել է:

Շիրակի մարզպետի հանձնարարականով՝ մարզպետարանում ստեղծվել է քամու հետևանքների ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողով, որը բաժանված է 3 խմբի։ Երկուշաբթի առավոտից մասնագետները շրջելու են բոլոր բնակավայրերում: «Մարզային հանձնաժողովի անդամներին հանձնարարում եմ գույքագրել բոլոր վնասները, հետևողական և ուշադիր աշխատել բնակավայրերում»,- շեշտել է Արթուր Խաչատրյանը:

Հայերեն

Չինաստանի ԱԳՆ-ն զսպվածության կոչ է արել ռուսական երկնքին սպառնացող վտանգի մասին Կիևի նախազգուշացումներից հետո

Վարչապետի հրավերով Կառավարության կադրային բանկում ընդգրկված Դավիթ Իվանյանը նշանակվել է ՏԿԵ նախարարի տեղակալ

ՏԿԵ նախարարի ևս 4 տեղակալներ վերանշանակվել են իրենց պաշտոններում

Արամ Մեյմարյանն ու Արա Մկրտչյանը վերանշանակվել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ

Քրիստինե Ղալեչյանը վերանշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ

Կատարը և ԱՄԷ-ն ՀԲԳ-ի փոխաբեռնում են իրականացրել Հորմուզի նեղուցի սահմաններից դուրս. Reuters

Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

Վարչապետի ելույթը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոցում

Ընկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել է

Հայկական 6 ընկերությունում Ֆրանսիայում մասնակցել է «Texworld Paris» նորաձևության միջազգային ցուցահանդեսին