Ֆրանկոֆոնիայի ԽՎ քաղաքական հանձնաժողովը հաստատել է աջակցությունը ԼՂ խնդրի կարգավորման Մինսկի խմբի ջանքերին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի` Երևանում կայացած նիստում մարտի 21-ին ընդունվել է հայտարարություն: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ:

«Մենք՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի անդամներս, մարտի 20-ից 21-ը գտնվելով Երեւանում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստի կապակցությամբ,գործելով Ֆրանկոֆոնիայի խարտիային եւ ՖՄԿ-ի խթանած արժեքներին համապատասխան,

հղում կատարելով Մոնտրոյի (2010), Կինշասայի (2012), Դաքարի (2014) եւ Անտանանարիվոյի (2016) գագաթաժողովների ժամանակ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների կողմից ընդունված Ճգնաժամային իրավիճակների կարգավորման, ճգնաժամային իրավիճակներից ելքի եւ ֆրանկոֆոն տարածությունում խաղաղության հաստատման վերաբերյալ որոշումներին,

վերահաստատելով մեր պատրաստակամությունը վճռականորեն գործելու ի նպաստ խաղաղության եւ կայունության հաստատման, իրավական պետության ամրապնդման եւ մարդու իրավունքների պաշտպանության՝ ճգնաժամերը եւ կոնֆլիկտները կանխելու նպատակով,

մտահոգված լինելով ֆրանկոֆոն տարածության բազմաթիվ երկրներում տեղ գտած ճգնաժամային եւ կոնֆլիկտային իրավիճակներով,

քաջալերելով Ֆրանկոֆոնիային շարունակելու իր գործունեությունը վաղաժամ տագնապին համապատասխան արձագանքելու, ճգնաժամային եւ կոնֆլիկտային իրավիճակների կարգավորման, անցումային շրջանում պետությունների աջակցման հարցում՝ հիմնվելով ՄԱԿ-ի խարտիայի, միջազգային իրավունքի, ազգերի ինքնորոշման եւ պետությունների տարածքային ամբողջականության իրավունքների վրա`

արտահայտում ենք մեր խորին մտահոգությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ կոչ ենք անում կողմերին ստեղծելու բարենպաստ պայմաններ՝ կոնֆլիկտի բացառապես խաղաղ կարգավորման համար,

ընդգծում ենք բանակցային գործընթացը դյուրացնելու նպատակով վստահության մթնոլորտ ստեղծելու անհրաժեշտությունը եւ լարվածության մակարդակի բարձրացմանը սպառնացող բոլոր տեսակի հայտարարություններից ու գործողություններից խուսափելու անհրաժեշտությունը,

հաստատում ենք մեր աջակցությունը Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին,

կոչ ենք անում հակամարտության կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից, որը կարող է վտանգել խաղաղ բանակցային գործընթացը եւ հրավիրում ենք կողմերին շարունակելու բանակցությունները՝ հիմք ընդունելով Մինսկի խմբի կողմից առաջարկվող հիմնարար սկզբունքները, այն է՝ ուժի կիրառմանը կամ կիրառման սպառնալիքին չդիմելը, տարածքային ամբողջականությունը, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքները՝ որպես հակամարտության հավասարակշիռ եւ կայուն կարգավորման անբաժանելի մաս»:

Հայերեն

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը