Ամեն ինչ պարզ ասաց, գուշակությունների հետևից չենք ընկնի. Սեյրան Սարոյանը՝ մեկնաբանել է Սերժ Սարգսյանի հարցազրույցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը կարծում է, որ ՀՀ ապագա վարչապետի թեկնածուի հարցում գուշակություններ անելու կարիք չի լինի: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը, Սեյրան Սարոյանն ընդգծեց, որ Աստված իրենց ձայնը լսեց: «Մարդը պարզ ամեն ինչ ասաց, էլ գուշակությունների հետևից չենք ընկնի: Աստված մեր ձայնը լսեց, էլ ի՞նչ եք ուզում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ՀՀ Նախագահը չի բացառել, որ կընդունի վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու առաջարկը երիտասարդ լիդերներին իր փորձը փոխանցելու համար՝ Սեյրան Սարոյանը պատասխանեց. «Դրանից էլ լավ բա՞ն»:

Պատգամավորը թերահավատորեն է մոտենում ընդդիմադիր որոշ գործիչների հայտարարություններին՝ ժողովրդին փողոց դուրս բերելու վերաբերյալ: «Ժողովուրդը պարապ չի, ի՞նչ փողոց, ի՞նչ բան»,- նշեց Սարոյանը:

Tert. am-ին տված հարցազրույցում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե ապրիլին կդառնա ՀՀ վարչապետ, պատասխանել է. «Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքական պատասխանատվություն և կառավարություն ձևավորելու լիազորություն ստանձնած Հանրապետական կուսակցության և կոալիցիոն ՀՅԴ-ի շարքերում ամենատարբեր ձևաչափերով թեման ամիսներ շարունակ քննարկվում է, թեև այդ քննարկումները դեռ չեն հասել կուսակցական-ինստիտուցիոնալ հարթակներ։ Ինձ հետ էլ արդեն բազմաթիվ գործընկերներ խոսել են։ Չգիտեմ այս քննարկումները երբ կավարտենք։ Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։ Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարևոր է։ Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից»:

Հայերեն Русский

Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հանդիսավորությամբ նշվեց Գարնանային փառատոնը՝ չինական Նոր տարին

Ներքին Գետաշենում բացվել է Արցախյան գոյամարտերում  զոհված հերոս հայորդիներին նվիրված հուշահամալիր

ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի սպասվող հանդիպման մասին

ՀՀ նորանշանակ դեսպանը և Ջիբութիի նախագահը դիտարկել են երկկողմ օրակարգի հարցեր

Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները

Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը

Ջո Բայդենը Սպիտակ տան մուտքի առաջ ողջունել է Դոնալդ Թրամփին՝ մինչ վերջինիս երդմնակալության արարողությունը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի մասնակցի Դոնալդ Թրամփի երդմնակալությանը

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության առաջատարն անփոփոխ է

Դոնալդ Թրամփի հազարավոր աջակիցներ հերթ են կանգնել նրա երդմնակալության արարողությանը հետևելու համար