Պուտինը ձայների ռեկորդային թվով հաղթել է ՌԴ նախագահի ընտրություններում՝ 76,67 տոկոս

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքների նախնական հաշվարկով հավաքել է քվեարկողների ձայների 76,67 տոկոսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տվյալներ է հրապարակել ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ներկայում հաշվարկվել են 99,75 տոկոս ձայները:

ՌԴ նախագահ Պուտինն իր քաղաքական կարիերայի ընթացքում հավաքել է առավելագույն ձայները. նրա օգտին քվեարկել է 54,4 մլն քաղաքացի, ինչը 5,1 միլիոնով ավելի է, քան 2004 թվականին: Բացի այդ, նրա օգտին քվեարկողների թիվն ավելին է, քան մյուս բոլոր թեկնածուներինը միասին վերցրած:

Պուտինն արդեն շնորհավորել է իր աջակիցներին ու կողմնակիցներին հաղթանակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ իր թիմը կարողացել է արժանի արդյունք գրանցել:

«Շատ կարևոր է անել այնպես, որ մարդիկ ձեզ հավատան, զգան անկեղծություն, հասկանան, որ այն ինչ ասում եք, ասում եք ի սրտե: Եվ դա ձեզ հաջողվեց»,- ասել է նա նախընտրական շտաբում ելույթի ժամանակ:

Ընտրությունների արդյունքում 11,79 տոկոս ձայներով երկրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության թեկնածու Պավել Գրուդինինը, իսկ 5,66 տոկոսով երրորդ տեղում՝ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: Նրան հաջորդում է հաղորդավարուհի Քսենիա Սոբչակը՝ 1,67 տոկոս:

Հայերեն English Русский

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասին