Երևանի պետական կոնսերվատորիայում մեկնարկել է Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական մրցույթը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում մարտի 17-ին մեկնարկել է Հեղինե Տեր-Ղևոնդյանի անվան կոնցերտմայստերների հանրապետական մրցույթը, որն արդեն անցկացվում է 6-րդ անգամ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մրցույթը կազմակերպվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ: Աջակիցներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և Միրիմանյան-Բալյան ընտանիքը:

Կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանն իր բացման խոսքում հաջողություն է մաղթել մասնակիցներին: Նա շեշտել է, որ մրցույթը դարձել է ավանդական և այն լավագույն միջոցներից մեկն է ուսանողներ համար իրենց մասնագիտական կարողություններն ավելի խորացնելու համար: Հեղինե Տեր-Ղևոնդյանը 1970 թ-ին հիմնադրել է ԵՊԿ կոնցերտմայստերական պատրաստման ամբիոնը: Նրա անվան կոնցերտմայստերների մրցույթն անցկացվում է 2008 թվականից երկու տարին մեկ անգամ, որին մասնակցում են 16 - 35 տարեկան երաժիշտներ:

Մրցույթի նպատակն է խրախուսել երիտասարդ կատարողներին, նրանց ինքնադրսևորման հնարավորություն ընձեռել ու նպաստել մասնագիտական կարողությունների կատարելագործմանը: Առաջին մրցանակի հաղթողին կտրվի 400.000 ՀՀ դրամ, 2-րդ մրցանակի համար նախատեսված է 250.000 ՀՀ դրամ, 3-րդ մրցանակակիրներին կտրվի 150.000 ՀՀ դրամ:

Ժյուրիի կազմում են հայ երաժշտական արվեստի լավագույն մասնագետները՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը /նախագահ/, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը, ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Կարինե Օհանյանը, կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից քոլեջի դասատո Գայանե Հախնազարյանը: Հանրապետական մրցույթը կշարունակվի մինչև մարտի 23-ը:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա