Հասարակական

Հայաստանից և Արցախից 43500 աշակերտ մասնակցեցին «Կենգուրու» միջազգային մրցույթին

3 րոպեի ընթերցում

Հայաստանից և Արցախից 43500 աշակերտ մասնակցեցին «Կենգուրու» միջազգային մրցույթին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի 80-ից ավելի երկրներում մարտի 15-ին տեղի ունեցավ «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը։ Հայաստանը միացել է այս շարժմանը դեռ 2009-ին, և այս տարի «Կենգուրուն» մեր աշակերտների համար անցկացվեց արդեն 10-րդ անգամ։ «Այբ» կրթական հիմնադրամի կողմից կազմակերպվող այս թեստային մրցույթի միջոցով Հայաստանի և Արցախի 1070 դպրոցների ավելի քան 43500 աշակերտներ ներկայացրին մաթեմատիկայի և տրամաբանության իրենց հմտությունները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Այբ» կրթական հիմնադրամից, այս տարի մրցույթն անցկացվում է «Անհայտից՝ որոշյալ» կարգախոսով. «Կենգուրուն» այս 10 տարիների ընթացքում բազում նոր անուններ է բացահայտել, որոնք արդեն ասել են ու դեռ կասեն իրենց խոսքը մաթեմատիկայի ոլորտում։

«Մենք շատ ուրախ ենք, որ վերջին 10 տարիների ընթացքում ոչ միայն խթանում ենք այս կարևոր առարկայի զարգացումը, այլև տոն ենք պարգևում այսքան մեծ թվով աշակերտների։ «Կենգուրուի» համար այս հոբելյանական տարին մեզ հետ իրենց ուրախությունն են կիսում տարբեր դպրոցների աշակերտներ՝ ցերեկույթներով, փոքրիկ միջոցառումներով ու պարզապես շնորհավորանքներով»,- ասում է մրցույթի կազմակերպիչ «Այբ» հիմնադրամի մրցույթների բաժնի ղեկավար Շուշան Կարապետյանը։

Մրցույթին հատկացված 75 րոպեների ընթացքում 3-12-րդ դասարանցի աշակերտները փորձել են անսխալ որոշել յուրաքանչյուր խնդրի համար առաջարկված 5 տարբերակներից միակ ճիշտը և խստորեն հետևել կանոններին, մասնավորապես՝ խնդիրներն ինքնուրույն լուծելը։

3-րդ դասարանցի Արփին, որ առաջին անգամ է մասնակցում մրցույթին, 24 խնդրից դժվարացել է լուծել միայն երկուսը։ Սակայն որոշել է մինչև մյուս տարի լավ պատրաստվել և անպայման լուծել բոլոր 24-ը։ 4-րդ դասարանցի Թինան խոստովանեց, որ թեև մաթեմատիկա առարկան իր համար ամենահեշտերից չէ, սակայն նա շատ հաճույքով է մասնակցում մրցույթին, քանի որ սովորում է ինքնավստահ լինել։

«Կենգուրու» մրցույթի արդյունքները կամփոփվեն մոտ մեկուկես ամիս հետո, իսկ «Կենգուրուի» նոր հերոսները՝ «անհայտից» «որոշյալ» դարձած մասնակիցները, հանրությանը կներկայանան ավանդական դարձած մրցանակաբաշխությունների ընթացքում։

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը և նրա տեղակալները մասնակցել են «Սևան ստարտափ սամիթ 2024»֊ին

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հայաստան

Երևան-Երասխ ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում