Life

Հայկական մշակույթը շարունակում է ազդել Քիմ Քարդաշյանի վրա. Life&Style-ի անդրադարձը

2 րոպեի ընթերցում

Հայկական մշակույթը շարունակում է ազդել Քիմ Քարդաշյանի վրա. Life&Style-ի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեպետ Քիմ Քարդաշյանը ծնվել և մեծացել է Հարավային Կալիֆորնիայում, սակայն նրա երակներում հայկական արյուն է հոսում: Ռեալիթի շոուների աստղը բազմիցս բարձրաձայնել է այն մասին, թե որքան կարևոր է հայկական մշակույթն իր համար: Կարևոր չէ, թե որքան հայտնի է նա դարձել. Քիմը երբեք չի մոռացել, թե ով է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է ամերիկյան Life&Style ամսագիրը «Ահա թե ինչպես է Քիմ Քարդաշյանի հայկական մշակույթը շարունակում ազդել նրա վրա» խորագրով հոդվածում:

Ամսագիրը գրում է, որ 2017 թվականի հոկտեմբերին իր ծննդյան տոնի կապակցությամբ Քիմն ընտանիքի անդամներին և ընկերներին հավաքել էր Լոս Անջելեսի Carousel ռեստորանում, որը հայտնի է իր հայկական և լիբանանյան խոհանոցով: «Հայկական ռեստորանը նրա ընտանիքի սիրելի վայրերից է դեռևս այն ժամանակվանից, երբ նա փոքր աղջիկ էր: Նա ոգևորված էր ստանալու «հայկական ոճի» սպիտակ տորթ, որի վրա հատուկ առիթի կապակցությամբ դրված էր նրա լուսանկարը»,- գրում է Life&Style-ը:

Ամսագիրը նշում է, որ հայ լինելը աստղի համար այդուհանդերձ ավելին է, քան պարզապես սնունդ վայելելը: Life&Style-ը հիշեցնում է, թե ինչպես 2016 թվականին նա բաց նամակ հրապարակեց Time պարբերականում՝ տարածելով իրազեկվածություն Հայոց ցեղասպանության հարցում:

Պարբերականը գրում է նաև, որ 2015 թվականին Քիմն իր քույրերի հետ այցելեց Հայաստան, եղավ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում, որտեղ հարգանքի տուրք մատուցեց ցեղասպանության զոհերին: «Ես և քույրս փորձում ենք իրազեկվածություն բերել ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև ընդհանրապես ցեղասպանությունների և մարդկային կոտորածների վերաբերյալ: Իմացությունն ուժ է: Մենք սիրում ենք այն, որ Քարդաշյանները երբեք չեն մոռանում իրենց ով լինելը»,- այցի վերաբերյալ ասել էր Քլոե Քարդաշյանը:

Kim's birthday party #kimkardashian @kimkardashian

A post shared by Kim Kardashian Snapchats (@kimksnapchats) on Oct 26, 2017 at 10:38pm PDT

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում