Քաղաքականություն

Ադրբեջանի հայտարարությունները միջազգային հանրության կողմից չպետք է մնան անարձագանք. Կարեն Նազարյան

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի հայտարարությունները միջազգային հանրության կողմից չպետք է մնան անարձագանք. Կարեն Նազարյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ակնկալում է միջազգային հանրության արձագանքն Ադրբեջանի իշխանությունների արած հայտարարություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին հայտարարեց «Ժողովրդավարություն, լավ կառավարում եւ կայունություն» առաջին թեմատիկ պլատֆորմի «Հանրային կառավարման բարեփոխումներ» պանելի 14-րդ նիստի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` Երեւանի նկատմամբ նկրտումների վերաբերյալ հայտարարությանը:

«Պաշտոնական Երեւանն արդեն իսկ արձագանքել է այդ հայտարարությանը, իսկ մեր խնդիրն է, որ այդ հայտարարությունները միջազգային հանրության կողմից չմնան անարձագանք»,-ասաց նա:

Լրագրողների հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ը համապատասխան արձագանք չտվեց այդ հայտարարությանը, փոխարտգործնախարարը պատասխանեց. «ՀԱՊԿ-ի եւ միջազգային այլ կառույցների ուղղությամբ եւս աշխատանքներ տանում ենք»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում