Քաղաքականություն

Թեւան Պողոսյանի կարծիքով, Հայաստանը պետք է փոխի Ադրբեջանի հետ խաղի կանոնները

2 րոպեի ընթերցում

Թեւան Պողոսյանի կարծիքով, Հայաստանը պետք է փոխի Ադրբեջանի հետ խաղի կանոնները

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թեւան Պողոսյանը համարում է, որ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ զորավարժությունների անցկացումը կանխատեսելի էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպմանը բանախոսն ասաց, որ այն, ինչ այսօր կատարվում է Ադրբեջանում, զարմանք չի հարուցում: «Զարմանալի եւ տարօրինակ կլիներ, եթե Ադրբեջանում նախընտրական հանգիստ վիճակ լիներ: Ադրբեջանն ամեն ինչ անում է խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու սցենարն առաջ տանելու համար, մենք էլ պետք է ամեն ինչ անենք՝ կանխելու այդ սցենարը»,-ասաց նա:

Թեւան Պողոսյանի խոսքով` Հայաստանը պետք է հակադարձ քայլ կատարի հատկապես քաղաքական հայտարարությունների միջոցով, ինչը ակնհայտ խառնաշփոթի պատճառ է դառնում մեր հարեւան երկրում: «Մենք պետք է աշխատենք փոխել խաղի կանոնները մեր հարեւանի հետ խաղում»,-նշեց նա:

Անդրադառնալով Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի՝ ԱՄՆ կատարած այցին, Թևան Պողոսյանը նշեց, որ այցը շատ լավ առիթ է Ադրբեջանում խառնաշփոթ իրավիճակ առաջացնելու համար: «Բակո Սահակյանի՝ Վաշինգտոնում գտնվելու ընթացքում պետք է այդ մասին մամուլում այնքան գրել, որ Ադրբեջանը չիմանա՝ ինչ անի»,-հավելեց Թեւան Պողոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում