Քաղաքականություն

Խոսրով Հարությունյանն անհրաժեշտ է համարում Արցախի միջազգային ճանաչումը նախեւառաջ ժողովրդին ֆիզիկական բնաջնջումից փրկելու համար

2 րոպեի ընթերցում

Խոսրով Հարությունյանն անհրաժեշտ է համարում Արցախի միջազգային ճանաչումը նախեւառաջ ժողովրդին ֆիզիկական բնաջնջումից փրկելու համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը նշանակում է իրավական, քաղաքական երաշխիքներ ստեղծել ժողովրդին ֆիզիկական բնաջնջումից փրկելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման դիտարկում կատարեց Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով՝ թե՛ ՄԱԿ-ում, թե՛ Մյունխենում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթներում հենց այս նույն գաղափարն է առանցքային եղել:

«Արցախի որեւէ կարգավիճակ, որը կտարբերվի նրա անկախ և միջազգայնորեն ճանաչելի կարգավիճակից, ըստ էության, կվտանգի Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությունը»,-ընդգծեց պատգամավորը եւ հավելեց, որ հայկական դիվանագիտությունը միջազգային հարթակներում աստիճանաբար արձանագրում է հենց այս թեզը:

«Ճանաչել՝ փրկելու համար, սա է կոնցեպտը, եւ կարծում եմ, որ միջազգային հանրությունը կսկսի այս մոտեցումը ընդունել: Իսկ սրան նպաստում են Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հայատյաց, ռազմատենչ, միջազգային իրավունքները խախտող հայտարարությունները, ընդհուպ Երեւանի հանդեպ իր նկրտումները: 2016 թվականի ապրիլը ցույց տվեց, որ Ադրբեջանը ահաբեկչական կազմակերպություններին բնորոշ վարքագիծ դրսեւորեց, եւ ենթադրել, որ այլ տարբերակ, որ կարող է քիչ թե շատ Արցախի ապագան հուսադրող դարձնել, խիստ վտանգավոր է»- եզրափակեց պատգամավորը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում