Ադրբեջանում նախկին բանտարկյալը փորձել է հրկիզել Սումգայիթի բնակչուհուն
1 րոպեի ընթերցում
![Ադրբեջանում նախկին բանտարկյալը փորձել է հրկիզել Սումգայիթի բնակչուհուն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/03/925891.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում նախկին բանտարկյալը բենզին է լցրել մի կնոջ վրա և սպառնացել այրել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Դեպքի վայր են ժամանել ադրբեջանական ոստիկանության աշխատակիցները, և տղամարդը, հակառակվելով ոստիկաններին, փորձել է այրել նաև ինքն իրեն:
Ոստիկաններին հաջողվել է չեզոքացնել տղամարդուն, ինչից հետո պարզվել է, որ տղամարդը նախկին բանտարկյալ և ներկայումս խաբեբայության հատկանիշներով որոնվող Կոչերի Մահերամովն է: