«Սեզար»-ի մրցանակակիր «Կհանդիպենք այնտեղ՝ վերևում» կինոնկարի ցուցադրությամբ մեկնարկեց Ֆրանկոֆոն ֆիմերի փառատոնը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի կինոարվեստի հեղինակավոր մրցանակաբաշխությանը հինգ «Սեզար»-ի արժանացած «Կհանդիպենք այնտեղ՝ վերևում» ժապավենը մեծ էկրան է բարձրացել 2017 թվականին: Կինոնկարի ցուցադրությամբ մարտի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնում բացվեց Ֆրանկոֆոն ֆիմերի 2-րդ փառատոնը: Կինոփառատոնին, որը կտևի մարտի 12-ից 18-ը, հանրության դատին կհանձնվի տարբեր ժանրերի ինը ֆիլմ: Բոլոր կինոնկարները կուղեկցվեն հայերեն և ռուսերեն ենթագրերով:

«Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնը համընկնում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկի հետ և մարտի 12-ից ապրիլի 12-ը հավուր պատշաճի արժանին պետք է մատուցվի ֆրանսերենին՝ ամենատարբեր մշակութային միջոցառումների միջոցով այն ներկայացնելով: Կիրականացվեն երաժշտական, պատկերապատման, թատերական և այլ միջոցառումներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան ժոնաթան Լաքոտը:

Դեսպանի խոսքով՝ կինոփառատոնը, Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկը պետք է ավելի մոտեցնեն շատ կարևոր իրադարձության, որն ակնկալվում է այս տարի: Խոսքը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի մասին է, որն այս տարի կանցկացվի Հայաստանում:

Ֆրանկոֆոն ֆիմերի 2-րդ փառատոնը կազմակերպվել է Շվեյցարիայի և Կանադայի դեսպանությունների համագործակցությամբ:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ, որը տեղի է ունենալու 2018 թվականի հոկտեմբեր ամսին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն անցկացնում է «Ֆրանկոֆոնիայի օրերի ծրագիր»-ը: Այն կտևի մարտի 12-ից ապրիլի 12-ը՝ ներառելով նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը՝ մարտի 20-ը:

Հայաստանում և ողջ աշխարհում կազմակերպվող միջոցառումներում կներկայացվեն ֆրանսերեն լեզուն և ֆրանկոֆոն մշակույթները՝ մշակութային և լեզվաբանական միջոցառումների միջոցով:

Մարտի 19-ից 22-ը սպասվում է ֆրանսիահայ շեֆ խոհարար և «Բոքյուս մագազին» հանդեսի գլխավոր խմբագիր Սոնյա Եզգյուլյանի և նկարազարդող և դիզայներ Գիյոմ Լոնի այցը։ Մյուս միջոցառումը « Et en plus je parle français…en Arménie ! » (Եվ բացի այդ՝ ես խոսում եմ ֆրանսերեն … Հայաստանում) տեսահոլովակի և բանավոր խոսքի մրցույթն է, որը կմեկնարկի մարտի 20-ին:
Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան