Թեհրանում վերջին հրաժեշտն են տվել իրանահայ դերասան Լևոն Խանգալդյան Հաֆթվանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանական թատրոնում և կինոյում կարևոր դերակատարություն ունեցող իրանահայ դերասան Լևոն ԽանգյալդյանՀաֆթվանին վերջին հրաժեշտն են տվել Թեհրանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վերջին հրաժեշտի արարողությունը կատարվել է մարտի 12-ին Թեհրանի «Կինոյի տան» մոտ՝ ֆիլմարվեստի և թատրոնի գործիչների և հոծ թվով հայ և պարսիկ բազմության ներկայությամբ: Այնուհետև դերասանի դին հողին ենհանձնել հայոցգերեզմանատանը:

ԻրանահայդերասանԼևոնԽանգյալդյան Հաֆթվանին սրտի կաթվածէրստացելմարտի 10-ին «Մթությանհարսնացուն»հեռուստասերիալի նկարահանման ժամանակ: Տեղափոխվելէր հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր։

Լևոն ԽանգյալդյանՀաֆթվանին իրանական թատրոնում և կինոյում ճանաչված դերասան էր: Որպես դերասան հանդես է եկել «Սիրո փողոցներում» (1990), «Ճարպի դողացնողը» (2012), «Փարվիզ» (2012), «Միակողմանի փողոցի բնակիչները» (2014), «Մարդը, որ ձի դարձավ» (2014), «Ռոմանտիկ կողոպուտ» (2015), «Չարտոնված» (2015), «Դրակուլա» (2015), «Քուփալ»(2016), «Ներխուժում» (2016), «Կեղտոտ գործ» (2017) և այլ ֆիլմերում: Նա նաև բեմադրել է շատ պիեսներ, որոնցում ինքը հարթակ է դուրս եկել որպես դերասան: Դրանցից են Վիլյամ Սարոյանի «Հեյ, ով կա այնտեղ», Հարոլդ Փինթերի «Սիրահարը», Լուիջի Փիերանդելոյի «Երազ եմ տեսմում, չե՞մ տեսնում», Անտոն Չեխովի «Ճայը», Լուիջի Փիերանդելոյի «Գուցե երազ», Հրաչ Տարոնյանի «Կիրակի», Բրայան Ֆրիլի «Յալտայի խաղը» և նաև շատ այլ պիեսներ:

Լևոն Խանգյալդյան Հաֆթվանը ծնվել է 1966-ին Թեհրանի Հեշմաթիե երբեմնի հայաբնակ քաղաքամասում: Ավարտել է Թեհրանի պետական համալսարանի գեղարվեստի և թատրոնի ֆակուլտետը և նաև Ռուսաստանի Թատրոնի ակադեմիան:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան