Գրականագետը պնդում է, որ հստակ գիտի Չարենցի գերեզմանի տեղը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրականագետ Դավիթ Գասպարյանը պնդում է, որ հստակ գիտի, թե որտեղ է հուղարկավորված հայ մեծ գրող Եղիշե Չարենցի աճյունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մարտի 12-ին՝ գրողի ծննդյան 121-ամյակին ընդառաջ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Գասպարյանը:

«Չարենցի գերեզմանի հետքի վրա ենք դուրս եկել մի քանի վկայությունների շնորհիվ: Ականատեսի փաստմամբ՝ գրողին թաղել են Էջմիածին տանող ճանապարհի մոտակայքում գտնվող շինություններից մեկի բակում: Այն վարկած չէ, այլ իրողություն: Այդ տեղի մասին ասել է մի մարդ, ով մասնակցել է թաղմանը: Ականատեսը պատմել է, որ երկու հոգի պարկի մեջ գցած Չարենցին բանտից բերել են, իրեն էլ կանչել՝ փոս փորելու և զգուշացրել, որ ոչ ոքի այդ մասին չպատմի: Նա լռել էր, շատ ժամանակ հետո խոստովանել»,-ասաց Գասպարյանը:

Գրականագետը պատմում է, որ դեռ 1988-ին որոնումներն են կատարել, սակայն ինչ-ինչ պատճառներով որևէ նյութական բան չեն կարողացել գտել: Նրա խոսքով՝ ականատեսը պատմել էր, որ այդ հատվածում ընկույզի և դեղձի ծառեր կային, որոնումների ընթացքում տեսել են, որ ծառեր չկան, սակայն եղել են դրանց բները:

«Սակայն որոնումներին, Չարենցի գերեզմանը հայտնաբերելուն դեմ էին գրողի հարազատները: Եվ քանի որ դա ժառանգական իրավունքի պես մի բան է, ես դադարեցրի իմ որոնումները»-նշեց Գասպարյանը:

Հայերեն

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին