Գեղասահքի աշխարհի առաջնությանը Հայաստանը կունենա 3 մասնակից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամները կմասնակցեն Իտալիայում կայանալիք աշխարհի առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իտալական Միլան քաղաքում կայանալիք գեղասահքի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Սլավիկ Հայրապետյանը և Սիմոն Սենեկալ-Թինա Կարապետյան պարային զույգը:
Գեղասահքի աշխարհի առաջնությունը կմեկնարկի մարտի 19-ին և կեզրափակվի մարտի 25-ին:
Կարդացեք հոդվածը` English