Հայաստանի սամբոյի առաջնության բոլոր հաղթողները հայտնի են
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում անցկացվել է սամբոյի մեծահասակների 2018 թվականի Հայաստանիառաջնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանգստյան օրերին Երևանում անցկացվել է սամբոյի մեծահասակների ՀՀ առաջնությունը, որին մասնակցել է շուրջ 70 մարզիկ Երևանից, Արարատի, Կոտայքի, Տավուշի, Շիրակի, Լոռու մարզերից և Արցախի Հանրապետությունից:
Ըստ քաշային կարգերի Հայաստանի Հանրապետության չեմպիոններ են դարձել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ, Վանաձոր), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ, Գյումրի), Գոռ Մալյանը (62 կգ, Գյումրի), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ, Սպիտակ), Արսեն Ղազարյանը (74 կգ, Վանաձոր), Դավիթ Գրիգորյանը (82 կգ, Արցախ), Գրիգոր Սահակյանը (90 կգ, Գյումրի), Գոռ Գյունաշյանը (100 կգ, Երևան) և Արթուր Բունիաթյանը (+100 կգ, Սպիտակ):
Կարդացեք հոդվածը` Русский