Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Սերժ Սարգսյանին համարում է ռազմական իրավիճակին ամենալավ տիրապետող անձը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կարծում է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից լավ ոչ ոք չի տիրապետում ներկայիս ռազմական և բանակի իրավիճակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պարգև Սրբազանը նման կարծիք հայտնեց մարտի 10-ին լրագրողների հետ զրույցում:

«Սերժ Սարգսյանը մեծագույն փորձառություն ունեցող մարդ է, ով Արցախյան շարժման առաջին օրից մինչև հիմա գտնվում է կարևորագույն պաշտոններում: Եվ այսօր ՀՀ Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարն է: Կարծում եմ՝ նրանից լավ ոչ ոք չի տիրապետում ռազմական և բանակի իրավիճակին»,-ասաց Պարգև Սրբազանը:

Նրա կարծիքով՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունները ևս տեղի են ունենում նրա միջոցով, հետևաբար Սերժ Սարգսյանից լավ մասնագետ այդ հարցում չկա:

«Մեր անվտանգության երաշխավորը մեր ժողովուրդը, բանակը և իշխանությունն են միասին»,-եզրափակեց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան