Միջազգային

Պուտինը պատմել է, թե ինչով են պայմանավորված Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

Պուտինը պատմել է, թե ինչով են պայմանավորված Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 10, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները կապված չեն «առեղծվածային միջամտության» հետ: Դրանք թելադրված են բացառապես Ռուսաստանի զարգացումը կանխելու մղումներով: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը NBC հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ՌԴ նախագահն ընդգծել է, որ կանխարգելող քաղաքականությունը ցիկլային բնույթ ունի և իրականացվում է տասնյակ տարիներ: Ըստ Պուտինի` այն ոչ միայն վնասում է երկու երկրների միջև հարաբերություններին, այլև ամերիկյան բիզնեսին, քանի որ ռուսական շուկայում դրա մրցակիցների համար հրապարակն ազատելու հնարավորություն է տալիս:

«Սանկտ Պետերբուրգում կայացած Տնտեսական ֆորումին բիզնես ներկայացուցիչների ամենամեծ խումբը ԱՄՆ-ից էր: Մարդիկ ցանկանում են աշխատել մեզ հետ, իսկ նրանց թույլ չեն տալիս: Նրանց կանխում են Ռուսաստանին կանխելու նպատակով»,-հավելել է Պուտինը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում