Հայաստանը և ԵՄ-ն երբեք ավելի մոտ չեն եղել, քան այսօր. Ֆեդերիկա Մոգերինի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Եվրոպական միությունը երբեք ավելի մոտ չեն եղել, քան այսօր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ 24 երկրներից Երևան ժամանած «Եվրոպական պլանավորման խորհրդաժողովի» 220 երիտասարդ մասնակիցներին ուղղված իր խոսքում։

«Անցած նոյեմբերին մենք Բրյուսելում շատ կարևոր գագաթնաժողով անցկացրինք մեր վեց Արևելյան գործընկերների հետ, իսկ մասնավորապես Հայաստանի հետ ստորագրեցինք երեք հիմնարար փաստաթղթեր: Ստորագրեցինք նոր համագործակցության համաձայնագիր, որը հուսով ենք, որ ավելի կդյուրացնի մեր քաղաքացիների կյանքը ինչպես Հայաստանում, այնպես էլ Եվրոպական միությունում»,- ասել է Մոգերինին: Դիմելով երիտասարդներին՝ ԵՄ հանձնակատարը նշել է, որ օրինակ երիտասարդ հայ ինժեներներն, ի շնորհիվ ստորագրված համաձայնագրերի, շատ ավելի հեշտությամբ կարող են աշխատել ԵՄ-ում, և հակառակը:

«Հայկական համալսարաններն այժմ մուտք կունենան եվրոպական հետազոտական և նորարարական ծրագրերին: Դրանք ամենամեծ հետազոտական ծրագրերն են աշխարհում»,- ընդգծել է Մոգերինին: Նրա խոսքով՝ ստորագրված նոր համաձայնագրերը կոչված են նաև բարելավելու նաև Հայաստանի և ԵՄ-ի կապակցվածությունը ինչպես ցամաքային, այնպես էլ օդային կապի առումով:

«Մենք երազում ենք ունենալ Եվրոպա, որտեղ սահմանները ոչ թե խոչընդոտ են, այլ դռներ, որոնք բացվում են երիտասարդների համար: Խնդրել ենք քաղաքացիական հասարակությունների կազմակերպություններին մեզ օգնել այս համաձայնագրերն իրապես հաջողված դարձնել»,- նշել է Ֆեդերիկա Մոգերինի:

Հայերեն العربية English Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի