Երևանում քննարկում են փաստաբանական միությունների մարտահրավերներին դիմակայելու հնարավորությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել է «Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների փաստաբանական միությունների և իրավաբանական համայնքների ընթացիկ մարտահրավերները և համագործակցության հնարավորությունները» խորագրով համաժողովը:

Համաժողովը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի, Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդի և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի կողմից՝ Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակներում:

Համաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ընդգծեց, որ փաստաբանների պալատն արդեն մի քանի տարի է՝ Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միության խորհրդի դիտորդ անդամ է: Նա տեղեկացրեց, որ խորհուրդը միավորում է բոլոր փաստաբաններին, փորձում նրանց խնդիրների լուծման ուղիներ գտնել:

Երևանում մեկնարկած համաժողովը նվիրված է պետությունների առջև ծառացած մարտահրավերներին և հեռանկարներին: Տեխնոլոգիաների անզուսպ զարգացման այս դարաշրջանում, երբ տվյալների փոխանակումն էլ այլևս սահմաններ չի ճանաչում, փոխվել է մարտահրավերների կառուցվածքը, և այդ զարգացումերին համընթաց պետք է նաև մեր հնարավորությունները զարգացնենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահը:

Զոհրաբյանը նշեց, որ համաժողովի ժամանակ առաջարկելու են համագործակցության մեկ հարթակ ստեղծել՝ հաշվի առնելով, որ երբեմն փաստաբանները կարիք են ունենում այլ պետության տարածքում ներդրումների կամ գործընթացների մասով իրենց վստահորդներին իրավաբանական օգնություն տրամադրել: «Հաճախ մեր փաստաբանները, երբ այլ երկրի հետ կապված՝ փաստաբանի կարիք են ունենում, փորձում են փաստաբանների պալատի միջոցով այդ կոնտակտը ստեղծել: Մենք ցանկանում ենք ստեղծել մի հարթակ, որ եթե փաստաբանին, օրինակ, Ֆրանսիայից մի փաստաբանի կոնտակտ է պետք, Ֆրանսիայի փաստաբանների ցանկում՝ ըստ մասնագիտացման ընտրի որևէ փաստաբանի»,- ասաց նա՝ հավելելով, որ նոր հարթակում կլինեն որոշակի խաղի կանոններ:

Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միության խորհրդի երկրորդ փոխնախագահ Ռանկո Պելիչարիչը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մեծ պատիվ է իր համար լինել Երևանում և մասնակցել կարևոր թեմաների անդրադարձող խորհրդաժողովին: «Պետք է քաջալերել երկխոսությունը դատական համակարգի բոլոր մասնակիցների միջև»,- ասաց նա:

Ռանկո Պելիչարիչի խոսքով` երկխոսությունը և փաստաբան-դատավոր-արդարադատության նախարարություն համագործակցությունը պարտադիր պայման է, որ լրացուցիչ լուծումներ գտնվեն դատական համակարգում:

Հայերեն

Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը

Հայաստանում հուլիսի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ

Մանկության մեղեդիներով մեկնարկեց «Կողբ-Վարդավառ»-ի առաջին օրը

Սուրեն Պապիկյանը հրապարակել է զինծառայողների մարզումների կադրեր «ՏՈՐՔ», «ՄԻՀՐ» և «Ատլանտ» համակարգերով

GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին

Թրամփը սպառնացել է Իրանին հրթիռային հարվածներով՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում

Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին

Արարատի ցեմենտի գործարանը աշխատում է ամբողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել