«Կինոյի մասին» օրենքում որոշ փոփոխություններ են իրականացվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հանդիպումներ է ունեցել «Կինոյի մասին» օրենքով հետաքրքրված և շահագրգռված տարբեր կողմերի հետ, քննարկումներ իրականացրել օրենքի շուրջ: Այս մասին մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարը:

Օրենքն այժմ շրջանառվում է ՀՀ կառավարությունում, հետո այն կտեղափոխվի Ազգային ժողով:

«Քննարկումների արդյունքում օրենքում որոշ փոփոխություններ են իրականացվել: Վստահաբար կարող ենք ասել, որ այն լայն մասնագիտական քննարկում է անցել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Արմեն Ամիրյանը:

Նրա խոսքով` որքան էլ օրենքը քննարկվի միշտ էլ դժգոհություններ կլինեն, քանի որ կա թյուր պատկերացում այն փաթեթի վերաբերյալ, որը ներառված է օրենքում: Նախարարը վստահեցրեց, որ երբ օրենքը գործողության մեջ դրվի, այն քննադատողները կտեսնեն, որ օրենքը նպաստում է և’ հայկական կինոարտադրությունը, և’ Հայաստանում կինոարտադրությանը:

«Կինոյի մասին» օրենքը խրախուսում է արտասահմանյան կինոարտադրողներին: Համաձայն դրա՝ Հայաստանում 100 մլն դրամից ավելի ներդրում կատարած արտասահմանյան ընկերությունը հետ կստանա ներդրված գումարի 20 տոկոսը:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան