Մշակույթ

Հայաստանի ազգային կինոկենտրոնը ֆիլմերի հայտերի ընդունման թափանցիկ կարգ է մշակել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային կինոկենտրոնը ֆիլմերի հայտերի ընդունման թափանցիկ կարգ է մշակել

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղական կինոարտադրողները Հայաստանի ազգային կինոկենտրոնից ֆինանսական աջակցություն կարող են ստանալ` յոթ բավականին պարզ քայլեր իրականացնելով: Այդ կետերը մարտին 6-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանը։

«Առաջին հերթին պետք է հայտ ներկայացնել Հայաստանի ազգային կինոկենտրոն, այնուհետև մրցույթի հանձնաժողովի նիստում ստացված հայտերը կներկայացվեն տեխնիկական և գեղարվեստական փորձագիտական խմբերին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց նա:

Տեխնիկական փորձագիտական խումբը գնահատում է նախագծերի իրավական և ֆինանսական մասերը, գեղարվեստական փորձագիտական խումբը` նախագծերի գեղարվեստական մասը: Արդյունքների հիման վրա ընտրված լավագույն տասը նախագծերի հեղինակները հրավիրվում են լսումների:

Կինոկենտրոնի տնօրենը և ֆիլմ-հանձնակատարը լսումների արդյունքներով հաստատում են լավագույն նախագծերը և դրանց ֆինանսավորման չափերը: Այնուհետև դրանք ներկայացվում են ՀՀ մշակույթի նախարարություն, և նախարարը հաստատում է այն կինոնկարների նախագծերը, որոնք պետք է ֆինանսավորվեն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում