Քաղաքականություն

Մանվել Գրիգորյանի համար վարչապետի միակ թեկնածուն Սերժ Սարգսյանն է

1 րոպեի ընթերցում

Մանվել Գրիգորյանի համար վարչապետի միակ թեկնածուն Սերժ Սարգսյանն է

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրապահ կամավորական միության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը որպես Հայաստանի վարչապետի միակ թեկնածու տեսնում է Սերժ Սարգսյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանն ասաց, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է իր գործով եւ գիտակցությամբ: «Եթե որևէ մեկդ մտածում է, որ իրենից ավելի խելացի եւ հայ ազգի համար ժողովրդավարություն ցանկացող մարդ կա, ապա սխալվում է: Նա միշտ նվիրված է եղել մեր երկրին, պետությանը: Նա անցել է ամեն ինչի միջով: Նա այս երկրի համար ամեն տեսակի ծառայություն մատուցել է` շարքայինից մինչեւ նախագահ»,- ասաց Գրիգորյանը:

Անդրադառնալով վարչապետի թեկնածուի պաշտոնում վարչապետ Կարեն Կարապետյանի հնարավոր առաջադրմանը՝ Մանվել Գրիգորյանն ասաց, որ նա լավ վարչապետ է, սակայն Արցախի հարցով Սերժ Սարգսյանն անփոխարինելի է: «Այս պահին ես ուրիշ թեկնածու չեմ տեսնում»,-հավելեց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում