Քաղաքականություն

Ֆրանսիայի դեսպանը դատապարտելի է համարում ԼՂ բանակցային գործընթացը խոչընդոտող ցանկացած հայտարարություն

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի դեսպանը դատապարտելի է համարում ԼՂ բանակցային գործընթացը խոչընդոտող ցանկացած հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանկացած հայտարարություն, որը խոչընդոտում է բանակցային գործընթացը, դատապարտելի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Երեւանի նկատմամբ նկրտումների մասին վերջերս արած հայտարարությանը:

Նա նշեց, որ ծանոթ է այդ հայտարարությանը, եւ հատկանշական համարեց այն, որ Ֆրանսիան իր հակազդեցությունը ցույց տվել է անմիջապես տարածած իր պաշտոնական հայտարարությամբ:

«Կարեւոր է հղում կատարել Ֆրանսիայի պաշտոնական այդ հայտարարությանը, որը դատապարտում է բանակցային գործընթացը խոչընդոտող նմանատիպ ցանկացած հայտարարություն: Այն երկիմաստ չէր: Ֆրանսիան իր հստակ կարծիքը հայտնել է»,- ասաց դեսպանը:

Նա նաեւ անդրադարձ կատարեց հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցմանը, որի մասին մարտի 1-ին հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: Ժոնաթան Լաքոտն ասաց, որ Ֆրանսիան այս առնչությամբ իր դիրքորոշումը դեռ կարտահայտի, երբ ամեն ինչ հստակեցված լինի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում