Մանե Թանդիլյանը ցավում է նախագահի այլընտրանքային թեկնածուի բացակայության համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ցավում է, որ ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանից բացի այլ թեկնածու չառաջադրվեց և հնարավորություն չեղավ լսել այլընտրանքային ծրագրեր ու որոշում կայացնել: Ազգային ժողովում ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ այլընտրանքային ծրագիր հարցի քննարկման ժամանակ չի հնչել:

«Այսօր այս դահլիճում ավելի լավ ի՞նչ կարող էր լինել, եթե ոչ նախագահի երկու թեկնածուների ծրագրերի համադրում իրականացնելը, լսել նրանց կարծիքները, դիրքորոշումներն ու մոտեցումները այս կամ այն հարցի վերաբերյալ, նրանց տարբեր մոտեցումները միևնույն հարցի վերաբերյալ: Բայց մենք թերագնահատել ենք այս հնարավորությունը և դա անում ենք Սահմանադրության մակարդակով, որովհետև խմբակցություններին թույլ չենք տալիս առանձին հնարավորություն ունենալ և առաջադրել իրենց թեկնածուին: Մի խմբակցության պատգամավորները իրենց թեկնածուին առաջադրելու համար պետք է փնտրեն այլ խմբակցությունների աջակցությունը, ինչը տեղի չի ունենում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Թանդիլյանը:

Նրա խոսքով՝ մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցության պատգամավորներն էլ պետք է ցանկանային, որ նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում խորհրդարանի ամբիոնից այլ տեսակետ ևս հնչեր: «Ի՞նչ կլիներ, եթե միանայիք և մենք կարողանայինք առաջադրել ևս մեկ թեկնածուի, ով կկարողանար մարտահրավեր նետել այն ծրագրերին, ինչի մասին խոսում եք, և հիմա մենք այստեղ կունենայինք ոչ թե մեկ անձի և դիրքի գովք, այլ ծրագրերի համադրություն: Մենք, ցավոք այդ հնարավորությունը չունեցանք, և դա հարիր չէ ժողովրդավարական պետությանը»,- ասաց պատգամավորը:

ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում առաջադրել են Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Խորհրդարանում ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին:

Հայերեն

Սպանության փորձի, ապօրինի զենք պահելու, քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունենալու մեջ մեղադրվող 8 անձանց վերաբերյալ քրեական գործը դատարանում է

Հորմուզի նեղուցը բաց է և բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց Իրանի․ Թրամփ

«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը համալրվել է վերջին սերնդի անգիոգրաֆով

Գեղարքունիքի մարզում ավտովթարի հետևանքով 7 ամսական երեխա է մահացել

Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել

Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ

Շարունակելով ներդրումը երիտասարդների կրթության մեջ. Ամերիաբանկն ամփոփել է «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթը

Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBank

Ազգային ավանդույթներն ու միջմշակութային երկխոսությունը՝ մեկ հարթակում․ Գառնիում և Գեղարդում կայացել է «Վարդավառ» երիտասարդական փառատոնը