Էդուարդ Շարմազանովն անհերքելի է համարում Նորատ Տեր-Գրիգորյանցի ներդրումը հայոց բանակի ստեղծման գործում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 28-ին ընդունել է «Արեւմտահայոց ազգային համագումար» միջազգային ոչ կառավարական կազմակերպության նախագահ, Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցին եւ կազմակերպության փոխնախագահ Կարեն Միքայելյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ փոխնախագահը համազգային նպատակների իրականացման գործում կարեւորել է կազմակերպության առաքելությունը: «Անհերքելի է ձեր ներդրումը հայոց բանակի ստեղծման գործում»,-դիմելով Նորատ Տեր-Գրիգորյանցին՝ ասել է նա:

Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մակարդակը՝ երկկողմ կապերի առավել ամրապնդման գործում արժեւորելով հայկական սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործումը:

Անդրադառնալով Թուրքիայի իշխանությունների կողմից իրականացվող ժխտողական քաղաքականությանը՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ այդ պետությունը մեկ դար անց էլ չի փոխել իր վարքագիծը:

«Հայ ժողովրդի նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը մարդկության դեմ ոճրագործություն է, այն վաղեմության ժամկետ չունի: Մենք շարունակելու ենք պայքարել հանուն արդարության»,-ասել է Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ առանց դատապարտման չկա արդարություն: Այս համատեքստում նա կարեւորել է Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունը:

Անդրադարձ է կատարվել նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը: ՀՀ ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Արցախի հարցը Հայկական հարցի արցախյան դրսեւորումն է: Նա փաստել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանությունների վարած պանթյուրքիստական քաղաքականությունը տարածաշրջանի հիմնական սպառնալիքն է:

Հյուրերը ներկայացրել են կազմակերպության նպատակներն ու ծրագրերը, որոնք առնչվում են արեւմտահայերի` Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների շահերի եւ իրավունքների պաշտպանությանը: Նորատ Տեր-Գրիգորյանցն առանձնահատուկ ընդգծել է Էդուարդ Շարմազանովի՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանն ուղղված անձնական ջանքերը: Նա երախտագիտություն է հայտնել ՀՀ խորհրդարանին՝ Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ ԱԺ հայտարարություն ընդունելու համար:

Հայերեն

COP17-ը Հայաստանի համար միջազգային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի. Արարատ Միրզոյան

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը