Ֆրանսուհիների ավելի քան 30 տոկոսը հայտարարել Է, որ սեռական ոտնձգությունների Է ենթարկվել աշխատավայրում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի յուրաքանչյուր երրորդ բնակչուհին առնվազն մեկ անգամ սեռական ոտնձգությունների զոհ Է դարձել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Ifop կենտրոնի հարցման արդյունքները, որն անցկացվել Է VieHealthy պորտալի պատվերով:
Ինչպես հետեւում Է հարցման արդյունքներից, ֆրանսուհիների 32 տոկոսը սեռական ոտնձգությունների զոհ Է դարձել աշխատավայրում «բառիս իրավաբանական իմաստով»: Ընդ որում՝ հարցման մասնակիցների 13 տոկոսը հայտնել Է, որ իրենց գործընկերներն «ազատություն են տվել ձեռքերին» եւ դիպել իրենց մարմնի ինտիմ մասերին: 24 տոկոսը հայտարարել Է, որ «թեթեւ ֆիզիկական շփման զոհ Է դարձել»:
Բացի այդ, Ֆրանսիայի բնակչուհիների 34 տոկոսը հայտարարել Է, որ իրենց վրա զգացել են «խոսքային ու վիզուալ ձեւերի ոտնձգություններ», մասնավորապես, սուլոց, ժեստեր, անպարկեշտ մեկնաբանություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: