Եվրոպա

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

1 րոպեի ընթերցում

ԵՄ անդամ բոլոր երկրները համաձայնել են սկսել անդամակցության բանակցությունների առաջին փուլը. Ուկրաինայի վարչապետ

Եվրամիության անդամ բոլոր երկրները համաձայնել են Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության բանակցությունների առաջին փաթեթի քննարկումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հունիսի 4-ին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։

«Հրաշալի լուր է։ Մենք մեկ քայլ ավելի մոտ ենք ԵՄ անդամակցությանը՝ կայուն առաջ շարժվելով դեպի մեր նպատակը», - գրել է նա X սոցիալական ցանցում։

Կիպրոսը, որը ներկայում նախագահում է ԵՄ-ում, X-ում հայտնել է, որ արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքները երկու երկրների հետ բանակցությունները պաշտոնապես սկսելու նպատակով։

«Սա կարևոր հանգրվան է նրանց եվրոպական ինտեգրման ճանապարհին և հզոր ուղերձ է ԵՄ միասնության ու վճռականության վերաբերյալ», - ասվում է հայտարարությունում։

Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Պետեր Մագյարը հայտարարել էր, որ իր երկիրը և Ուկրաինան համաձայնության են եկել Ուկրաինայում բնակվող մոտ 100,000-անոց հունգարական փոքրամասնության իրավունքների հարցում։

Մագյարը նախկինում ասել էր, որ այս երկարատև վեճի լուծումը անհրաժեշտ պայման է, որպեսզի Բուդապեշտը համաձայնի Ուկրաինայի ԵՄ անդամակցությանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում