Կիևի մրցաշարը որակապես գոհացնող մրցաշար էր. Լևոն Ջուլֆալակյան 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի համար Կիևի մրցաշարը որակապես գոհացուցիչ էր:

«Կիևի միջազգային մրցաշարը կազմակերպած էր շատ բարձր մակարդակով: Բոլոր մասնակից թիմերը ներկայացել էին առաջին հավաքականներով: Նրանցից էին Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Ադրբեջանի ընտրանիները: Որակապես գոհացնող մրցաշար էր: Մեր մասնակցությունից ևս գոհ եմ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ջուլֆալակյանը:

Հավաքականի գլխավոր մարզիչը խոսեց նաև ըմբշամարտի կանոններում կատարված նոր փոփոխությունների մասին` մասնավորապես փաստելով. «Նոր կանոններում դեռևս կան փոքրիկ թերություններ, որոնց վրա UWW –ն (Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան) դեռ պետք է աշխատի: Ի տարբերություն 2017 թվականի` ներկայիս փոփոխությունները դրական են»:

Հայաստանի հավաքականը մարտի 5-14-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում, իսկ դրանից մեկ շաբաթ անց կմեկնի Բելառուս` կրկին հավաքների:

Կիևի մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշները նվաճեցին վեց մեդալ: 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը նվաճեց հաղթողի կոչումը, իսկ Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը եւ Արթուր Շահինյանը (երկուսն էլ՝ 87 կգ) արժանացան բրոնզե մեդալների:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում