Տարածաշրջանային

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը զրկվել է ևս երկու պատգամավորական մանդատից

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի քրդամետ կուսակցությունը զրկվել է ևս երկու պատգամավորական մանդատից

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ Ահմեթ Յըլդըրըմը և Իբրահիմ Այհանը զրկվել են պատգամավորական մանդատներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:

Թուրքական դատարանը Ահմեթ Յըլդըրըմին մեղավոր էր ճանաչել «երկրի նախագահին վիրավորելու», իսկ Իբրահիմ Այհանին՝ «հանցախմբի քարոզչություն անելու» համար: Յըլդըրըմը դատապարտվել է 14 ամիս, իսկ Այհանը՝ 1 տարի և 3 ամիս ազատազրկման:

Մեջլիսում դատարանի վճռի ընթերցումից հետո պատգամավորները զրկվել են մանդատից:

Այդպիսով քրդամետ կուսակցությունը, որը խորհրդարանական ընտրություններից հետո մեջլիսում ուներ 59 պատգամավորական մանդատ, այժմ ունի ընդամենը 50 պատգամավոր: Պատգամավորական մանդատներից զրկվել են Ֆիգեն Յուքսեքդաղը, Ֆերհան Էնջյուն, Լեյլա Զանան, Բեսիմե Քոնջան, Թուղբա Հեզերը, Ֆայսալ Սարըյըլդըզը, Նուրսել Այդողանը, Իբրահիմ Այհանը, Ահմեթ Յըլդըրըմը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում