Թշնամու ատամները փշրել ենք եւ պիտի փշրենք, որովհետեւ մենք անսասան ենք. Արամ Սիմոնյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե սեփական հողիդ վրա ուզում ես ապրել ազատ ու երջանիկ՝ պետք է պայքարես:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկած «Արցախը Հայոց պետականության համար պայքարի քառուղիներում» միջազգային գիտաժողովին այս մասին ասաց ԵՊՀ ռեկտոր ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Սիմոնյանը:

Նրա խոսքով` հայ ժողովուրդը մշտապես պետք է հիշի, որ միայն զենքով, միայն ուժեղ բանակով, ուժեղ դաշնակիցներով եւ միասնությամբ կարող է հասնել իր իղձերի կատարմանը: Արցախահայությունը բազում դարեր դա ապացուցեց` բազում դարեր ապրելով եւ ապրեցնելով նաեւ մյուսներին: «Թշնամու ատամները փշրել ենք եւ պիտի փշրենք, որովհետեւ մենք անսասան ենք: Հայ ժողովուրդը միասնական է իր ազատության ձգտման մեջ: Զարմանալ կարելի է, թե ինչպես են միջազգային շատ ատյաններում մի նժարի վրա դնում մեզ` հայ ժողովրդին, որն իր ազատության համար է պայքարում, եւ հարեւան ժողովրդին, որը իր ծննդյան հենց սկզբից արյունարբու քաղաքականություն է վարում»,-ասաց նա:

Արամ Սիմոնյանը նշեց. արցախցին եկավ ապացուցելու, որ այդ արյունարբուի ձեռքը նա կարող է կտրել, հայ ժողովուրդը եկավ ապացուցելու, որ այդ արյունարբու ձեռքն ինքը կարող է վերացնել ոչ միայն մեր ժողովրդի, այլեւ մյուս հարեւան ժողովուրդների գլխից:

«Մենք պետք է հասկանանք, որ բարեհոգի վերաբերմունքով ազատություն չենք կարող ձեռք բերել եւ պահպանել: Կեցցե արցախահայությունը, կեցցե հայ ժողովրդի ազատական տենչը, կեցցե մեր պետականությունը ՀՀ-ում եւ Արցախում»,-հավելեց նա:

«Արցախը Հայոց պետականության համար պայքարի քառուղիներում» միջազգային գիտաժողովը նվիրված է արցախյան շարժման նոր շրջափուլի 30-ամյակին:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում