Քաղաքականություն

Լիտվան միանում է կոչին՝ ձեռնարկել միջոցներ նվազեցնելու լարվածությունը ԼՂ հակամարտության գոտում. Լիտվայի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Լիտվան միանում է կոչին՝ ձեռնարկել միջոցներ նվազեցնելու լարվածությունը ԼՂ հակամարտության գոտում. Լիտվայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բանակցությունների միջոցով ընթացող խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտնեցին Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից՝ ի պատասխան «Արմենպրես»-ի հարցմանը՝ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Երեւանի նկատմամբ նկրտումներ ունենալու մասին վերջերս արված հայտարարության հետ: Հարցին, թե արդյոք Ադրբեջանի նման հայտարարությունները չեն դժվարացնում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը պատասխանել է.

«Լիտվայի Հանրապետությունը ուշադրությամբ հետեւում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ մեր դիրքորոշումը լավ հայտնի է. մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ բանակցությունների միջոցով ընթացող խաղաղ կարգավորմանը՝ հիմնված ՄԱԿ-ի կանոնադրության մեջ եւ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված հիմնարար սկզբունքների վրա: Լիտվան լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին եւ միանում է կոչին՝ ձեռնարկել միջոցներ նվազեցնելու լարվածությունը հակամարտության գոտում եւ վերաներգրավել կողմերին առարկայական բանակցություններում՝ ցուցաբերելով քաղաքական կամք»,-փոխանցել են Լիտվայի արտգործնախարարությունից:

Սյուզի Մուրադյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում