Կարեն Կարապետյանը ծանոթացել է «Թվային Հայաստան» հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23-ին այցելել է «Թվային Հայաստան» հիմնադրամի գրասենյակ, որտեղ կառավարության ղեկավարին ներկայացվել է «Հայաստանի թվային փոխակերպման օրակարգ 2030» շրջանակային փաստաթղթի վերջնական տարբերակը:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիմնադրամի տնօրեն Էդուարդ Ներսիսյանը նշել է, որ «թվային ցատկ» կոչվող առաջին փուլի շրջանակում նախատեսվում է իրականացնել ենթակառուցվածքների լայնածավալ զարգացմանը և կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացման միջավայրի ձևավորմանն ուղղված ծրագրեր: Նա մանրամասներ է ներկայացրել պետական կառավարման համակարգերի միջև փոխգործելիության պլատֆորմի ձևավորման, թվային ծառայություների մատուցման միասնական կենտրոնների ստեղծման, թվային վիճակագրության և այլ ուղղություններով նախատեսվող ծրագրերի վերաբերյալ, որոնց արդյունքում ակնկալվում է ադմինիստրատիվ ծախսերի նվազեցում, մատուցվող ծառայությունների թափանցիկության բարձրացում և ժամանակի կրճատում, առցանց տրամադրվող ծառայությունների ու «մեկ պատուհանի» սկզբունքով գործող ծառայությունների ընդլայնում և այլն:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է հիմնադրամի ակտիվ աշխատանքը՝ ընդգծելով, որ երկարաժամկետ ծրագրերին զուգահեռ, պետք է իրականացնել նաև արագ ու տեսանելի արդյունք տվող նախաձեռնություններ, որոնք հունի մեջ կգցեն թվայնացման գործընթացը:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան