Իրականությունը պահանջում է բանակցությունների սեղանի շուրջ Արցախի վերադարձը. Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակ

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 30 տարի առաջ փետրվարի 20-ին Ժողովրդական պատգամավորների խորհուրդը Արցախի ժողովրդի կամքի համաձայն՝ պատմական որոշում ընդունեց, որը նոր էջ բացեց Արցախի պատմության մեջ և ազատագրական շարժման կարևոր փուլ դարձավ։ Այս մասին նշում են Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի անդամները՝ Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ տարածած հայտարարության մեջ՝ ավելացնելով, որ Արցախյան շարժումը աննախադեպ, իրապես ժողովրդավարական և խաղաղ շարժում էր՝ հանուն քաղաքացիական, ազգային իրավունքների, տնտեսական հավասարության և մշակութային ինքնության։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շրջանակը հիշեցնում է, որ հենց Ստեփանակերտում էր, որ 1988 թ․ փետրվարի 13-ից տասնյակ հազարավոր մարդիկ ինքնաբուխ համախմբվեցին՝ վանկարկելով «Ազատություն», «Գլասնոստ և Պերեստրոյկա» , ինչպես նաև «Վերամիավորում Հայաստանի հետ»: Ապրելու, ազատության, սեփական ճակատագիրը տնօրինելու՝ Արցախի ժողովրդի անքակտելի իրավունքների պահանջատեր արցախյան շարժումը ոգեշնչեց նախկին հետխորհրդային տարածքում միլիոնավոր մարդկանց՝ ազատության համար իրենց պայքարում։

Շրջանակը հիշեցնում է նաև, որ Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը, որին կամայականորեն բռնակցվել էր Լեռնային Ղարաբաղը, ժողովրդավարական, խաղաղ և օրինական ցույցերին արձագանգեց Ադրբեջանի տարբեր քաղաքներում (Սումգայիթ, Կիրովաբադ, Բաքու) բնակվող հայ բնակչության ջարդերով՝ միջնադարյան դաժանությամբ:

Շրջանակը նշում է, որ հայերի դեմ ռասայական ատելությունը այդ օրերից ի վեր դարձել է Ադրբեջանի իշխանությունների կողմից ամենաբարձր մակարդակով իրականացվող պետական քաղաքականություն՝ դրանով իսկ ժխտելով Արցախի ժողովրդի գոյության իսկ իրավունքը։

Շրջանակը հարգանքի տուրք է մատուցում նրանց, ովքեր իրենց զոհաբերության շնորհիվ հնարավորություն ընձեռեցին Արցախի Հանրապետությանը հասնել անկախության և կառուցել ժողովրդավարական պետականություն:Այն վերահաստատում է միջազգային հանրության կողմից Արցախի լիիրավ անկախությունը հրատապ ճանաչելու անհրաժեշտությունը և անշրջելիությունը: Շրջանակը համարում է, որ իրականությունը պահանջում է բանակցությունների սեղանի շուրջ Արցախի Հանրապետության վերադարձը, որն առանցքային նշանակություն ունի հակամարտության վերջնական լուծման և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում:

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո

Երևանում կանցկացվի գեղարվեստական լուսանկարչության առաջին միջազգային համաժողովը՝ «Լուսանկարչության հեծանները»

ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ

Լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտումների 42 դեպք. ԽԱՊԿ-ը ներկայացրել է 2026-ի երկրորդ եռամսյակի արդյունքները

Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ