Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Նամակ պատանդին» և «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունները՝ մեկ գրքով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Նամակ պատանդին», «Փոքրիկ իշխանը» հանրահայտ ստեղծագործությունների առանցքում հեղինակի մտերիմ ընկեր, ֆրանսիացի գրող Լեոն Վերթն է. առաջին դեպքում՝ որպես անանուն հասցեատեր, երկրորդ դեպքում որպես հեռու և մոտիկ բարեկամ, որին ձոնված է վեպը: Այս երկու գործերը «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը մեկտեղել է մեկ գրքում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 21-ին Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում:

«Մեծ հաճույքով եմ թարգմանում Էքզյուպերիի ստեղծագործությունները: Կարծում եմ` նրա ցանկացած գործ բացառիկ է, քանի որ ընթերցելու առաջին իսկ օրից դրանք դառնում են մեր կյանքի անբաժան մասը, մեր կենսագրության միավորը: Կան ստեղծագործություններ, որոնց երազում են օրերից մի օր անդրադառնալ թարգմանիչները: «Փոքրիկ իշխանը» դրանցից մեկն է: Պատասխանատվության մեծ զգացում ունեմ, քանի որ Էքզյուպերին սիրված հեղինակ է, և մեզանից յուրաքանչյուրը գիտակցում է, որ պետք է ընթերցողին հասցնի իր սիրելի գրողին»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց գրքի թարգմանիչ Շուշանիկ Թամրազյանը:

Նա ընդգծեց, որ աշխատանքի ընթացքում բազմաթիվ բացահայտումներ է արել, ավելի հասուն հայացքով նայել այդ գործերին և նորանոր խորքեր գտել:

Հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանն ասաց, որ «Էդիթ Պրինտ»-ը առաջիկայում պատրաստվում է հրատարակել Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Ռազմական օդաչուն» ստեղծագործությունը, որը մեծ ճանաչում է բերել հեղինակին ԱՄՆ-ում 1940-ականների սկզբներին: Կթարգմանվի նաև Էքզյուպերիի վերջին ստեղծագործությունը՝ «Միջնաբերդ»-ը, որը նրա ամենածավալուն գործն է:

Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Նամակ պատանդին», «Փոքրիկ իշխանը» գրվել են նույն ժամանակահատվածում՝ 1940-1943 թվականներին: «Նամակ պատանդին»-ը լույս է տեսել 1943 թվականին Միացյալ Նահանգներում: Նույն թվականին ամերիկյան «Reynal Hitchcock» հրատարակչությունում անգլերեն և ֆրանսերեն տարբերակով հրատարակվել է «Փոքրիկ իշխանը»՝ հեղինակի ջրանկարներով: Դրանք գրողի կենսագրության ամենածանր՝ աքսորի տարիներն են:

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ արդեն իսկ լույս է ընծայել Էքզյուպերիի «Մարդկանց երկիրը» և «Գիշերային թռիչք» ստեղծագործությունները:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում