Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ»-ը լույս են տեսել նոր և գունագեղ նկարազարդումներով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շունն ու կատուն», «Քաջ Նազարը», «Մի կաթիլ մեղրը», «Գառնիկ Ախպէր», «Անհաղթ աքլորը» և այլ սիրված հեքիաթները մեկտեղվել են Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուում, որը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Գրքի շնորհանդեսն անցկացվեց ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ին, Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում:

«Գրքում ներառված հեքիաթները լույս են տեսել 1908-1912 թվականներին առանձին գրքույկներով: Վերահրատարակելով դրանք` պահպանվել է բնագրի լեզուն, ուղղագրությունը և նկարազարդումները վերամշակված տարբերակով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց հրատարակչության տնօրեն Մկրտիչ Կարապետյանը: Նա հավելեց` փորձել են անել ամեն բան, որ այն հետաքրքրի ժամանակակից փոքրիկ ընթերցողներին:

Շնորհանդեսից հետո երեխաների համար գրքի ընթերցումներ ու մուլտֆիլմերի դիտում կազմակերպվեց:

Արդեն ավանդական դարձած և 14-րդ անգամ կազմակերպվող Մանկապատանեկան գրքի երևանյան տոնավաճառը միտում ունի ամրապնդելու գիրք-ընթերցող կապը, հանրությանը ծանոթացնելու հայաստանյան հրատարակիչների վերջին տարիների լավագույն հրատարակություններին: Այս ինքնատիպ մշակութային իրադարձությունը նպատակ ունի սեր և հետաքրքրություն սերմանել գրքի ու ընթերցանության նկատմամբ մանուկների, պատանիների շրջանում:

Հայերեն

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին