Գիրք նվիրելու ավանդույթին սկսել են հետևել նաև մանկապարտեզում. տոնական օրվա ամենավաճառված գրքերից են «Նարեկը» և «Փոքրիկ Իշխանը»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիրք նվիրելու օրը «Բուկինիստ» գրախանութում ամենավաճառված գրքերից են Գրիգոր Նարեկացու «Նարեկը», Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը» և Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդերը» գրքերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց գրախանութների ցանցի մասնաճյուղերից մեկի վաճառքի մենեջեր Ժաննա Բաբիկյան:

«Վերջին մի քանի օրերին հաճախորդների հոսքը գրախանութ բավականին ավելացել է: Կարելի է ասել՝ քաղաքը շնչում է գրքով: Պատահական չէ, որ Գիրք նվիրելու օրը Թումանյանի ծննդյան օրն է, և շատ-շատ են գնում հենց այս դասական գրողի գործերը: Թե այս և թե մյուս օրերին ամենալավ վաճառվող գրքերից են Նարեկացու «Նարեկը», «Փոքրիկ Իշխանը» և «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդերը»: Երիտասարդները շատ են գնում նաև արտասահմանյան գրքերի հայերեն թարգմանություններ, ավելի շատ` «Աննա Ֆրանկի օրագիրը», Ռե Մարկի «Երեք ընկեր»-ը, Գի Դը Մոպասանի «Ընտիր նովելները», Խավիեր Մարիասի «Այնքան սպիտակ սիրտը», ԽալեդՀոսսեինիի «Օդապարուկ թռցնողը»,-ասաց Բաբիկյանն ու հավելեց, որ վերջին շրջանում նաև շատ են նախընտրում հայ գրողներին, օրինակ` Էդգար Կոստանդյանի «Սովորական երկիրը», Արամ Պաչյանի «Ռոբինզոն»-ը և Լևոն Խեչոյանի գործերից:

Նրա խոսքով` տոն օրը գրքեր են նվիրում գրեթե բոլոր տարիքային խմբերի մարդիկ: Ավելի շատ սկսել են գնել և նվիրել դպրոցի գրադարաններին, ուսուցիչներին: Հիմնականում այն տարածված ավանդույթ է աշխատակազմերում: Նույնիսկ վերջին մի քանի տարիներին մանկապարտեզներում են սկսել նվիրել:

«Թե նախորդ տարի, թե այս տարի գնորդների հոսքն ակտիվացել է»,-եզրափակեց Բաբիկյանը:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից