Արմեն Սարգսյանը կոչ է անում ՀՀ նախագահին ընտրելիս չառաջնորդվել նրանով, թե որ կուսակցությունն է ներկայացրել նրա թեկնածությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանը հույս ունի, որ իր թեկնածությունն առաջադրելու դեպքում Ազգային ժողովում կամ դրանից դուրս քվեարկությունը կտան մարդուն և չեն առաջնորդվի նրանով, թե որ կուսակցությունն է առաջադրել նրա թեկնածությունը: Հայկական բարեգործական ընդհանուր միության երևանյան գրասենյակում կատարած շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ է, որ ՀՀ Նախագահը իրեն առաջարկել է ապագա նախագահի պաշտոնում առաջադրել իր թեկնածությունը:

«Ես դեռևս առաջադրված թեկնածու չեմ: Հանրապետության Նախագահը ինձ առաջարկել է, որպեսզի ես մտածեմ, և, եթե համաձայնություն լինի, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որի առաջնորդն է հանրապետության Նախագահը, կառաջադրի իմ թեկնածությունը: Բայց ես Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ չեմ: Ես ընդհանրապես որևէ կուսակցության անդամ չեմ, և հույս ունեմ, որ Ազգային ժողովում կամ դրանից դուրս քվեարկությունը կլինի հօգուտ մարդու` անկախ նրանից, թե որ կուսակցությունն է առաջադրում նրա թեկնածությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով` ճիշտ չէ հասարակությանը բևեռացնել և դիրքորոշում որդեգրել, թե եթե այս կամ այն կուսակցությունն է առաջադրել անձի թեկնածությունը, դեմ են լինելու: Դիտարկմանը, թե նման դիրքորոշում ունի խորհրդարանական «Ելք» խմբակցությունը, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Այո, ես գիտեմ նրանց դիրքորոշման մասին, որ հստակ արտահայտել են: Ես չէի գնացել նրանց հետ հանդիպելու,որպեսզի խնդրեի փոխել իրենց վերաբերմունքը, որովհետև նրանց դիրքորոշումը սկզբունքային է: Ես գնացել էի, որովհետև ես կարծում եմ, որ մեր երկրում երկխոսության կարիք կա: Մեր երկրում բոլոր կազմակերպությունները, կառույցները, կուսակցությունները` Ազգային ժողովում և դրանից դուրս, պետք է սկսեն երկխոսություն, քանի որ հակառակ դեպքում մեր հասարակությունն ավելի մասնատված կդառնա, իսկ հասարակության առանձին մասերն ամեն անգամ յուրայիններ և հակառակորդներ կառանձնացնեն»:

Հայերեն English Русский

Հայաստանը հուլիս-սեպտեմբերին մրգեր է արտահանել Օման․ Միրզոյանը վստահ է՝ արտահանման ծավալները կավելանան

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը