Life

Քիմ Քարդաշյանը նոր լուսանկար Է հրապարակել Instagram-ում

1 րոպեի ընթերցում

Քիմ Քարդաշյանը նոր լուսանկար Է հրապարակել Instagram-ում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստաաստղ եւ «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը լուսանկար Է հրապարակել իր Instagram-ում, որտեղ նա խալաթով Է, սրբիչե չալմայով եւ բանանների տեսքով խոշոր ոսկե ականջօղերով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քարդաշյանի կիսաժպիտը եւ լույսի անկման անկյունն այն պատրանքն են ստեղծել, թե նրա բերանը լի Է մանր սուր ատամներով: Դա նշելով՝ օգտատերերը աստղին համեմատել են պիրանյայի (մարդակեր ձուկ) հետ: Պիրանյայի մանր ատամներն ինձ բոլորովին դուր չեն գալիս: Շատ տարօրինակ տեսք ունի»,-մեկնաբանել Է sandra_cabaco յուզերը:

Բացի այդ, օգտահաշվի առանձին այցելուներ նշել են, որ հագուստը ծեր Է ցույց տալիս Քարդաշյանին: Սակայն գտնվել են նաեւ այնպիսիք, որոնք հեռուստաաստղի կերպարի հետաքրքիր մանրամասներ են նշել: Այսպես, nicholas_savington-ը գրել Է, որ Քիմ Քարդաշյանը «զիլ տեսք ունի Prada-ի այդ ականջօղերով»: Խալաթով եւ չալմայով լուսանկարը Instagram-ում ավելի քան 1,8 մլն լայք Է հավաքել:

A post shared by Kim Kardashian West (@kimkardashian) on Feb 13, 2018 at 6:42am PST

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում