Սցենարիստ Արեգ Ազատյանն ընդգրկվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Բեռլինալե տալանտ կոմպուս» ծրագրում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ գրող, սցենարիստ և ռեժիսոր Արեգ Ազատյանն ընտրվել է 2018 թվականի Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Բեռլինալե տալանտ կոմպուս» ծրագրում, իբրև սցենարիստ։ Կինոփառատոնը մեկնարկում է փետրվարի 15-ից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս ծրագրում ամբողջ աշխարհից ընտրվել է ընդամենը 15 սցենարիստ։ Մինչ այժմ Արեգ Ազատյանը, որպես կինոռեժիսոր նկարահանել է «Էշը», «Ճանճը», «Զատիկի ոտքից բռնված», «Ծովում չերևացող դելֆինները» կարճամետրաժ կինոնկարները և «Ռոմանտիկները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը: Վերջինիս հիմքում Արեգ Ազատյանի գրած պատմվածքներն են:

Ժապավենները մասնակցել են բազմաթիվ միջազգային կինոփառատոների՝ Ռոտտերդամի, Բարսելոնի, Փարիզի, Սան Պաոլոյի, Տրիեստի, Մադրիդի, Հյուսթոնի եւ այլն, ստացել մրցանակներ և պարգեւներ։

Նա հրատարակել է «Կյանք արեւից վերեւ», «Մարդու դատավարությունը», «Զատիկի ոտքից բռնված», «Թռչող Աֆրիկացին», «Ռոմանտիկները» պատմվածքների ժողովածուները։ Արժանացել է «Ռուբեն Սեւակ» գրական մրցանակին, ՀՀ նախագահի մրցանակին, որպես լավագույն երիտասարդ արձակագիր, Ֆրանսիայում «Terre d’Armenie» գրական փառատոնում ստացել է տարվա լավագույն գրող մրցանակը։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան