ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության դեմ էր. Շարմազանով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջան կատարած այցի արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունը հստակ և կարևոր շեշտադրումներ է պարունակում, սակայն նախընտրելի կլիներ, որ այդ հայտարարության մեջ հավասարության նշանը չլիներ և այն ավելի հասցեական լիներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Հավանաբար, դիվանագիտական կոռեկտությունից ելնելով, համանախագահները հստակ չեն նշել Ադրբեջան անունը, սակայն բոլորի համար պարզ է, որ այդ հայտարարությունն ուղղված էր Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության դեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Շարմազանովը:

ՀՀ ԱԺ փոխնախագահն արձանագրում է, որ հայտարարությամբ համանախագահները շեշտում են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների կյանքի կոչման անհրաժեշտությունը: «Դրան մշտապես կողմ են հանդես եկել Հայաստանը, Արցախը և համանախագահները, դեմ` Ադրբեջանը: Համանախագահները ևս մեկ անգամ շեշտում են այդ պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը, ինչը շատ կարևոր է»,- մանրամասնեց Էդուարդ Շարմազանովը:

Համանախագահների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ խնդիրը պետք է լուծվի Հելսինկյան եզրափակիչ ակտի և երեք հայտնի սկզբունքների հիման վրա. հստակ նշվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Շարմազանովի խոսքով` սա շատ կարևոր է, որ համանախագահների հայտարարության մեջ ևս մեկ անգամ` ի հեճուկս Ադրբեջանի ապակառուցողական մոտեցման, նշվում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Այսինքն, սա անքակտելի իրավունք է, որը նշվում է այս հայտարարությամբ»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Հայտարարությամբ քննադատության են ենթարկվում հրադադարի ռեժիմի խախտումները, որոնց հետևանքով մարդկային զոհեր են գրանցվում: Էդուարդ Շարմազանովը շեշտում է, որ բոլորին է հայտնի, որ այդ զոհերը լինում են հենց Ադրբեջանի պատճառով: «Համանախագահները կոչ են անում զերծ մնալ սադրիչ հայտարարություններից: Ակնհայտ է, որ պաշտոնական Երևանը երբեք սադրիչ հայտարարություններով հանդես չի գալիս: Սադրիչ հայտարարություններով հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` ոչ ավել-ոչ պակաս հայտարարելով, թե «իրենց ռազմավարական նպատակն է Երևանն ու Զանգեզուրն Ադրբեջանին վերադարձնելը»: Եվ սա դիվանագիտական լեզվով հստակ ուղերձ է Ադրբեջանին»,- ասաց նա:

Շարմազանովը շեշտեց, որ հայտարարության մեջ չկա մի կետ, որը համահունչ չէ հայկական կողմի դիրքորոշմանը: Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ հայտարարությունն ավելի ուժեղ կլիներ, ավելի ամբողջական կլիներ, եթե դրանում նշված լիներ Ադրբեջան անունը: «Բայց կարծում եմ, որ բոլոր կողմերի` միջազգային հանրության, բանակցություններում ներգրավված կողմերի համար պարզից էլ պարզ է, որ այս հայտարարության ուղերձները դրված են ընդդեմ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության: Ամենակարևորը` չկա մի կետ, որը դեմ է հանդես գալիս հայկական կողմի դիրքորոշմանը»,- եզրափակեց Շարմազանովը:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա