Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածության վերաբերյալ խոսակցություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նկատում է, որ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների շրջանում ցանկություն կա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտից հետո նրան տեսնել վարչապետի պաշտոնում: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ իրենք վարչապետի թեկնածուի հարց դեռ չեն քննարկել, սակայն նկատեց, որ լրագրողները ճիշտ են նկատել, որ շատ ՀՀԿ-ականների մոտ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում տեսնելու ցանկություն կա: «Որոշ ՀՀԿ-ականների այդ տրամադրվածությունը թեկնածության առումով ճիշտ եք նկատել: Յուրաքանչյուր ոք, ով ՀՀԿ անդամ է, պարտավոր է ենթարկվել քաղաքական ուժի որոշումներին: Երբ մենք քննարկումներ կկազմակերպենք, կկայացնենք որոշում, այդ հարցին կանդրադառնանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Շարմազանովը:

Հարցին, կա՞ այլ անձ, ում թեկնածությունը վարչապետի պաշտոնում ՀՀԿ-ն քննարկում է, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Առայժմ որևէ անձի թեկնածության վերաբերյալ քննարկում չի եղել: Այն, ինչ դուք գիտեք, գիտեմ նաև ես, որովհետև մարդիկ մամուլի միջոցով իրենց կարծիքը ներկայացրել են, խոսել են իրենց ցանկությունների մասին»:

Իսկ հարցին, թե ինքն ո՞ւմ է տեսնում ապագա վարչապետի պաշտոնում Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ լավ գիտի ում է ցանկանում և ում թեկնածությունն է առաջադրելու, սակայն հավելեց, որ այս պահին անուն չի հնչեցնի:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան