Երկրորդ «սեւ արկղն» են գտել Ան-148-ի կործանման վայրում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնաբերվել Է Մոսկվայի մարզի Ռամենսկոյե շրջանում աղետի ենթարկված Ան-148 մարդատար ինքնաթիռի երկրորդ «սեւ արկղը»:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է արտակարգ պատահարի վայրում գործող օպերատիվ շտաբի ներկայացուցիչը:
«Հայտնաբերվել Է երկրորդ «սեւ արկղը», դրա վիճակը ճշտվում Է»,-ասել Է գործակալության զրուցակիցը: