Ռուսաստան

Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները

Ռուսաստանում թվային հարթակները սահմանափակում են ավտոմեքենաների վառելիքի վաճառքի հայտարարությունները՝ սպեկուլյատիվ վերավաճառքը կանխելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ Avito ծառայությունը ժամանակավորապես թաքցրել է վառելիքի վաճառքի առաջարկները՝ տվյալ կատեգորիայի կանոնների լրամշակման ընթացքում։ Ozon և Wildberries մարքեթփլեյսներում էլ ավտոմեքենաների վառելիքի վաճառքի քարտերն արգելված են։

Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունում նշել են, որ նման միջոցները ձեռնարկվել են թվային հարթակների հետ համագործակցության շրջանակում։

Ozon և Wildberries հարթակներում վառելիքի վաճառքի առաջարկներով քարտեր ստեղծելու փորձերը արգելափակվում են դեռ մոդերացիայի փուլում, ինչի հետևանքով դրանք չեն հայտնվում էլեկտրոնային հարթակում։

Ավելի վաղ Avito-ում հայտարարել էին, որ հարթակից կհեռացվեն բենզինի վաճառքի հայտարարությունները՝ առաջին անհրաժեշտության ապրանքների շուրջ սպեկուլյացիաներից խուսափելու համար։

Ռուսաստանի մի շարք շրջաններում վառելիքի մատակարարման խնդիրներ առաջացել էին մայիսի վերջին։ Վառելիքի պակասի մասին հայտնել էին Ղրիմի, Սևաստոպոլի, Կուբանի և Ուդմուրտիայի իշխանությունները։ Վառելիքի պակաս արձանագրվել էր նաև Դոնեցկում և Լուգանսկում։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում