Գեղարքունիքում վոլեյբոլի մարզպետի գավաթը կվիճարկեն 4 թիմեր

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում ավարտվեց վոլեյբոլի մարզպետի գավաթի խաղարկության տարածքային փուլը, որին մասնակցեցին մարզի Մարտունու, Գավառի, Վարդենիսի եւ Սեւանի տարածքների երկու տասնյակից ավելի թիմեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությունից, մրցաշարի տարածքային փուլն ի հայտ բերեց մարզային փուլի հաղթողներին, ովքեր եւ առաջիկայում կվիճարկեն մարզպետի գավաթը:

Մրցաշարը նվիրվում է Հայոց բանակի կազմավորման 26-րդ տարեդարձին:«Մրցումներն անցան լարված պայքարում: Վարդենիսի տարածքում մարզային փուլի ուղեգիր նվաճեց Ակունք գյուղի, Մարտունու տարածքում՝ Մարտունի քաղաքի, Սեւանի տարածքում՝ Սեւան քաղաքի, Գավառի տարածքում՝ Գեղարքունիք գյուղի թիմը: Ճամբարակի տարածքի համայնքները մրցաշարին մասնակցելու հայտեր չներկայացրին: Եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա փետրվարի 9-ին, Գավառի թիվ 3 հիմնական դպրոցի մարզադահլիճում:Եզրափակիչ խաղերը կանցկացվեն շրջանաձեւ մրցակարգով:

Հաղթող թիմը կպարգեւատրվի Գեղարքունիքի մարզպետի գավաթով, մեդալներով ու հավաստագրերով»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում