Քաղաքականություն

ԱԳ փոխնախարարը նախագահական ընտրություններից հետո ԼՂ խնդրում ՌԴ դիրքորոշման փոփոխություն չի ակնկալում

1 րոպեի ընթերցում

ԱԳ փոխնախարարը նախագահական ընտրություններից հետո ԼՂ խնդրում ՌԴ դիրքորոշման փոփոխություն չի ակնկալում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կարծում է, որ Ռուսաստանն առաջիկա նախագահական ընտրություններից հետո կշարունակի պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում իր գործելաոճը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Քոչարյանն ասաց կառավաության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում:

Հարցին՝ արդյոք սպասում է, որ առաջիկա մարտին ՌԴ-ում նախատեսված նախագահական ընտրություևններից հետո ռուսական կողմը նոր ակտիվությամբ, նախաձեռնություններով հանդես կգա ղարաբաղայան խնդրի կարգավորման գործում՝ Շավարշ Քոչարյանն ասաց. «Անկեղծ ասած՝ ես այդ հարցը չէի կապի ընտրությունների հետ: ՌԴ-ն ունի իր քաղաքականությունը, որը մնայուն է»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում