Առանց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման առաջ շարժվելն անհնար է. Շավարշ Քոչարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը խորհուրդ է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցից հետո համեմատել վերջիններիս, հայկական և ադրբեջանական կողմերի հայտարարությունները: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քոչարյանն ընդգծեց, որ միայն դրանց հիման վրա հնարավոր կլինի գնահատել բանակցությունների արդյունքները:

Հարցին՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ հունվարին կայացած կրակովյան հանդիպումից հետո ինչ իրավիճակ է բանակցություններում՝ Քոչարյանն ասաց, որ դրա արդյունքը, զարգացումը համանախագահների այցն է տարածաշրջան: «Ընդհանուր առմամբ, մեկ բան կարող ենք ասել, որ համանախագահների կողմից տարվող ընդհանուր գիծը մնում է անփոփոխ, այսինքն, բանակցություններում առաջընթացի համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտի ձևավորում, ինչի համար անհրաժեշտ է կյանքի կոչել համապատասխան համաձայնությունները: Այս պարագայում, միակ բանը, որ կարող ենք արձանագրել հետևյալ փոքր քայլն է. հակառակարոդի համաձայնությունը՝ մոնիթորինգային մշտադիտարկման խմբի թվաքանակն ավելացնելու հարցում: Դեռ այդ որոշումը կյանքի չի կոչվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Քոչարյանը:

Հարցին՝ ապրիլին Հայաստանում և Ադրբեջանում քաղաքական գործընթացներից հետո սպասում եք բանակցությունների ակտիվացում՝ փոխնախարարն ասաց. «Նայած, թե բանակցություններ ասելով ինչ ենք հասկանում: Եթե մենք խոսում ենք այն նպատակի մասին, որ բանակցային գործընթացում կարող է լինել իրական առաջընթաց՝ դա ենթադրում է, որ պետք է իրականացվեն այն միջոցառումները, որոնք առկա են դեռևս Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներից, որովհետև բոլորի համար ակնհայտ է, որ առանց դրանց, առանց վստահության մթոնլորտի՝ առաջ շարժվելը գրեթե անհնար է»:

Հայերեն English

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա