Հարկը ճիշտ գործիք չէ հանրությանն օժանդակություն ցուցաբերելու համար. Վարդան Արամյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը գտնում է, որ հարկը ճիշտ գործիք չէ հանրության սոցիալապես անապահով կամ խոցելի խմբերին օժանդակություն ցուցաբերելու համար: Այդ մասին Արամյանը նշեց կառվարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ ավելացնելով, որ «Հարկային օրենսգիրքը» քննարկելիս կառավարությունը հաշվի է առել ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման ազդեցությունը գների վրա, որը գնահատվել է 0.5 տոկոսային կետով:

«Հարկային գործիքով որևէ արտոնություն կամ գների վրա ազդման հետ կապված մանիպուլյացիաներ, խաղարկումներ անելը ճիշտ չէ, որովհետև հարկը ճիշտ գործիք չէ, որպեսզի մենք կարողանանք հանրության սոցիալապես անապահով կամ խոցելի խմբերին օժանդակություն տրամադրել:Մենք ասել ենք, որ չենք խրախուսում այն մոտեցումը, որ պարտքի միջոցով ընթացիկ ծախսեր անենք, հետևաբար դրվեց մոտեցում, հասկանալու, որ հարկերի հաշվին պետք է բալանսավորել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Արամյանն ընդգծեց, որ առկա է ընդունված մոտեցում՝ ուղղակի բարձրացնել հարկատեսակները, սպառումը հարկել, իսկ սպառման հարկման լավագույն գործիքակազմը ավելացված արժեքի հարկերն են: «Եթե դուք համեմատություն կատարեք՝ տարածաշրջանի երկրների համեմատ ակցիզային հարկը Հայաստանում ամենացածրերից մեկն է: Մենք տեսնում ենք, որ մեր բնակչության խոցելի խմբերին այդպիսի գնային տատանումներից հնարավոր է ազատել ծախսային գործիքների միջոցով, ինչն այժմ քննարկում ենք»,- եզրափակեց նախարարը:

Հայերեն

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացման նախագծին

Պուտինը բանակցություններ է վարել Ֆինլանդիայի նախագահի և Նորվեգիայի վարչապետի հետ

Նարեկ Կարապետյանն առաջարկում է ԹՐԻՓՓ-ի գործարկումը կապել խաղաղության պայմանագրի ստորագրման հետ

Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Իրանին չպետք է բացառել Պարսից ծոցի անվտանգության համակարգից

Հայաստան կժամանի Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարը

Իսրայելում արձանագրվել է ընտրություններին ամենամեծ մասնակցությունը 1981 թվականից ի վեր

Վերացվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեության կասեցումը

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Հայաստան է ժամանել Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդը

Հորդանանն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարածքին. սահմանային անցակետը փակվել է