Ղարաբաղյան հիմնահարց

Սենոր Հասրաթյանը հերքում է ադրբեջանական կողմի տարածած հերթական սուտ տեղեկատվությունը

1 րոպեի ընթերցում

Սենոր Հասրաթյանը հերքում է ադրբեջանական կողմի տարածած հերթական սուտ տեղեկատվությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը հերքում է ադրբեջանական լրատվամիջոցների հերթական սուտ տեղեկությունը՝ հայկական կողմի դիվերսիոն փորձի և վիրավորներ ունենալու մասին:

«Գրվածը չի համապատասխանում իրականությանը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՊԲ մամուլի քարտուղարը՝ հավելելով, որ պարտադիր չէ մշտապես խոսքով պատասխանել հակառակորդի ասածներին:

ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ևս ապատեղակատվություն է որակում ադրբեջանական կողմի տարածածը:

Ադրբեջանի ապատեղեկատվությունը միտված է կոծկելու հրադադարի խախտման հերթական դեպքը, որին զոհ է գնացել Արցախի պաշտպանության բանակի զինծառայող: «2018 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Ռազմիկի Քալանթարյանը:Վերջինս տեղափոխվել է զինհոսպիտալ, որտեղ ժամը 19:10-ին մահացել է: Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ»,-տեղեկացնում են ՊԲ-ից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում